Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Ստեփանակերտում

24.10.2008, 13:17
Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Ստեփանակերտում

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի ուրբաթ Արցախի պետական համալսարանում։

Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, գիտաժողովին մասնակցելու համար Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) ականավոր խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության  ոլորտներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008 թվականը հայտարարել է Վիկտոր Համբարձումյանի տարի:-0-