Իրանի քաղաքացու բեռնատարն այրվել է Կապան-Երևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով
24.10.2008,
12:48
Իրանի քաղաքացու բեռնատարն այրվել է Կապան-Երևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով
Իրանի քաղաքացու բեռնատարն այրվել է՝ Սյունիքի մարզում (Իրանի հետ սահմանի մոտ) տեղի ունեցած հրդեհի հետևանքով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է 15։20-ին Կապան-Երևան ավտոմայրուղու 13-րդ կմ-ի վրա։
Կապանից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել` 40 րոպե անց։
Հրդեհի հետևանքով այրվել է Իրանի քաղաքացի Ալի Ռեզա Նաարիին պատկանող «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախիցիկը և կցորդը: -0-