Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստին

24.10.2008, 12:17
Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստին
Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստին

Հայաստանը կմասնակցի ուրբաթ Միսնկում բացվող ԱՊՀ երկրների Էլեկտրաէներգետիկ խորհդրի հերթական՝ 34-րդ նիստին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, հանրապետության պատվիրակությունը գլխավորում է փոխնախարար Լևոն Շահվերդյանը։

Նիստի մասնակիցները կքննարկեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծմանը և էներգետիկների՝ ձմռանը պատրաստվելուն վերաբերող հարցերը, ինչպես նաև UCTE էներգամիության հետ ԱՊՀ և Բալթյան երկրների համատեղ միավորման տեխնիկական-տնտեսական հիմնավորումների մշակման ընթացքը։

Խորհուրդը գլխավորում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, ով այս պաշտոնին ընտրվել է 2008 թ.-ի մայիսին այն բանից հետո, երբ խորհրդի ղեկավարման աթոռը լքել էր ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» նախկին նախագահ Անատոլի Չուբայսը։-0-