Լրագրողների շրջանում անցկացվող ֆուտզալի մրցաշարը կկայանա Երևանում

24.10.2008, 12:01
Լրագրողների շրջանում անցկացվող ֆուտզալի մրցաշարը կկայանա Երևանում

Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանի ներքո ֆուտզալի երկրորդ մրցաշարը տեղի կունենա Երևանում՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից։

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակը անցկացվելու է 2008 թ.-ի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։

«Մրցաշարի հիմնական նպատակը հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզումն է», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ։

Մրցաշարին մասնակցելու համար յուրաքնաչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել մեկ թիմ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է։

2007 թ.-ի նոյեմբերի 22-ին անցկացված առաջին մրցաշարին մասնակցել է յոթ թիմ՝ «Ազատ Առավոտ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «Մեդիամաքս», «Հայկ», «Արմնյուզ» և «Արևածաղիկ»։

Մրցաշարի կազմակերպիչն է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի հետ համատեղ։-0-