Հայաստանում առաջին անգամ կստեղծվի Մասնագիտական կրթության ազգային խորհուրդ

24.10.2008, 11:11
Հայաստանում առաջին անգամ կստեղծվի Մասնագիտական կրթության ազգային խորհուրդ
Հայաստանում առաջին անգամ կստեղծվի Մասնագիտական կրթության ազգային խորհուրդ

Հայաստանում մինչև 2008 թ.-ի վերջը կստեղծվի Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհուրդ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Գլոբալ զարգացման հիմնադրամի» տնօրեն Արամ Ավագյանը։

«Խորհրդի կազմում կընդգրկվեն կառավարության, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ կիրականացվի համագործակցություն ազգային մակարդակի վրա», - ասել է նա հինգշաբթի։

Ավագյանի խոսքերով, խորհրդի մոդելը, որը կիրառվում է սոցիալական գործընկերության զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, Հայաստանում կներդրվի առաջին անգամ։

«Այս մարմնի կազմում կընդգրկվի 21 անդամ՝ յուրաքանչյուր կողմից յոթական ներկայացուցիչ», - նշել է նա՝ ավելացնելով, որ նման կերպով ոչ պետական հատվածի ներկայացուցիչների թիվը կրկնակի անգամ կգերազանցի կառավարության կողմից մասնակիցների թվին, ինչը թույլ կտա խուսափել միակողմանի որոշումների ընդունումից։

«Գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները միայն պաշտոնյաների ընդդիմախոսները չեն լինի, նրանք նաև հանդես կգան՝ որպես կառավարության համար սոցիալական գործընկերներ», - ասել է Ավագյանը։

Նա տեղեկացրել է, որ Խորհուրդը խորհրդակցական մարմին կդառնա կառավարության համար և կզբաղվի կրթության ոլորտում քաղաքականության մշակման հարցերով, սակայն նրա որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն լինի։

«Կառույցի կազմը կլինի բավականին ներկայացուցչական, ինչը կդարձնի այն հեղինակավոր, և նրա անդամների խորհուրդները չեն կարող հաշվի չառնվել լուրջ որոշումների ընդունման դեպքում», - ասել է նա։-0-