Կատարվեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ս. Գևորգ եկեղեցու նոր հիմնօրհնեքի արարողությունը
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ նախօրեին կատարվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ս. Գևորգ եկեղեցու նոր հիմնօրհնեքի արարողությունը, հինգշաբթի տեղեկացրել են Գեղարքունյաց թեմի մամուլի ծառայությունից։
19-րդ դարի 30-ական թթ. եկեղեցին կառուցվել է Մուշից, Դիարբեքիրից և Ալաշկերտից ներգաղթած հայրենակիցների կողմից։ Տարիների ընթացքում եկեղեցին քայքայվել, մեծ մասամբ քանդվել էր` հայտնվելով վթարային վիճակում:
Թեմի առաջնորդի և Հուշարձանների պահպանության գործակալության հսկողությամբ և ճարտարապետական խորհրդատվությամբ եկեղեցին ապամոնտաժվել է և հիմքից կառուցվում է նախնական տեսքով:
Արարողակարգի ավարտին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը համայնքին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները։-0-