Հայաստանում պետք են հատուկ հեռուստա և ռադիոալիքներ պետական կառույցների գործունեությունը լուսաբանելու համար. ՀՀՌԸ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում պետք են հատուկ հեռուստա և ռադիոալիքներ՝ պետական կառույցների գործունեության լուսաբանման համար, հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
Նրա խոսքերով, այդ ալիքների ստեղծումը թույլ կտա լուծել խորհրդարանի նիստերի հեռարձակման և դրա աշխատանքների լուսաբանման խնդիրը։
«Նման հեռուստա և ռադիոալիքների ստեղծումը թույլ կտա հեռարձակել Ազգային ժողովի նիստերը, լուսաբանել դրա աշխատանքները, հեռարձակել կառավարության և պետական մարմինների գործունեության մասին պատմող հաղորդումներ»,- ասաց Հարությունյանը։
ՀՀՌԸ նախագահի կարծիքով, փոքր, բայց լուրջ լսարան ունեցող նման ալիքները ի զորու են բավարարել հեռուստադիտողի հետաքրքրությունը։ --0--