«Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում Հայաստանը խոսքի ազատության մակարդակով զբաղեցնում է 102-րդ տեղը

«Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված վարկանիշային ցանկում իջել է Հայաստանում 2008 թ.-ին խոսքի ազատության ցուցիչը, ինչի արդյունքում երկիրը զբաղեցրել է 102-րդ տեղը 173 պետությունների շարքում։
Անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը։
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ հետխորհրդային տարածքում էվոլյուցիան բնորոշվում է Հյուսիսային Կովկասում իրավիճակի լուրջ վատթարացմամբ, որտեղ Եվրոպայի երեք երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Վրաստանը, ընթացիկ տարում լուրջ անհանգստություններ են ունեցել և ստիպված են եղել մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ։
Երևանում մարտի 1-20-ը 20 օրյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել։ Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմության կողմնակիցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների արդյունքում մահացավ տասը, վիրավորվեց ավելի քան երկու հարյուր մարդ։
Ընթացիկ վարկանիշային ցանկում հարավկովկասյան տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, համապատասխանաբան զբաղեցնում են 120-րդ և 150-րդ տեղերը (ավելի վաղ՝ համապատասխանաբար 66-րդ և 139-րդ տեղերը)։ Ռուսաստանը բարելավել է իր ցուցանիշը՝ հայտնվելով 141-րդ տեղում (ավելի վաղ 144-րդ տեղ)։
«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության եզրակացության համաձայն՝ խոսքի ազատությունը բարգավաճում է ոչ թե այն պետություններում, որտեղ մարդիկ ապրում են տնտեսական բարօրության մեջ, այլ այնտեղ, որտեղ խաղաղություն է տիրում։
2007 թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2008 թ.-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամակահատվածի համաձայն կազմված երկրների ցանկը ակնհայտորեն ցույց է տալիս՝ առաջին տեղերը զբաղեցնում են եվրոպական երկրները (առաջին 20 տեղերը՝ Եվրոպայի երկրներ՝ չհաշված Նոր Զելանդիան և Կանադան), ինչպես նաև պատվավոր տեղերում են Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի որոշ երկրներ։ Վարկանիշային ցանկում առաջատարն է Իսլանդիան։
Մեկ այլ եզրակացություն, որը կարելի է անել անցկացված հետազոտությունից, որտեղ նախկինի պես վերջին տեղում են երեք երկրները՝ Թուրքմենստանը (171), Հյուսիսային Կորեան (172) և Էրիթրեան (173), այն է, որ ավտորիտար ռեժիմների (ինչպիսիք են Կուբան (169) կամ Չինաստանը (167)) նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքն որևէ արդյունավետ արդյունքի չի հանգեցրել։
«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն է, որը պահպանում է խոսքի ազատությունը ողջ աշխարհում։ Ամենամյա հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են չորեքշաբթի, անցկացվել է 2007 թ.-ի սեպտեմբերից մինչև 2008 թ.-ի սեպտեմբերը։
Երկրների վարկանիշը կազմվում է 50 չափանիշների համաձայն, որոնք իրենց մեջ ներառում են զոհված և վիրավոր լրագրողների թիվը, կալանքի տակ վերցված և հետապնդման ենթարկված լրագրողների թիվը, հեռուստատեսությունում և ռադիոյում գրաքննության և պետական մենաշնորհի առկայությունը, անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների գոյությունը, օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նկատմամբ արգելքը, օտարերկրյա լրագրողներին վիզաների տրամադրման պայմանները, ԶԼՄ-ների աշխատակիցների տեղաշարժման ազատությունը, «արգելված» թեմաների և սյուժեների առկայությունը և այլն։-0-