ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ երկրի տնտեսական աճի ապահովման ու զարգացման ուղղությամբ

23.10.2008, 11:22

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեք Սիդի Դիարան (Cheick Sidi Diarra) բարձր է գնահատում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ երկրի տնտեսական աճի ապահովման ու զարգացման ուղղությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Դիարան տեղեկացրել է նախօրեին՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հավաստել է, որ այսուհետ էլ կշարունակվի ՄՍԿ-ի աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին։

Դիարան կարևորել է նաև համագործակցությունը Ազգային ժողովի հետ և վստահեցրել, որ առաջիկայում ծրագրում է կրկին այցելել Հայաստան։

Աբրահամյանն իր հերթին բարձր է գնահատել անկախության տարիներին ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին` հատկապես մարզային ու համայնքային զարգացման ծրագրերին, որոնք ժողովրդի մեծ համակրանքն են վայելում` լինելով կոնկրետ, հասցեական օգնություն։

Աժ նախագահը հավաստել է, որ խորհրդարանը հետայսու էլ ակտիվորեն աջակցելու է այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը ու բարեկեցության աճին, ինչպես նաև երկրի տնտեսական հզորացմանը:-0-