Ոստիկանությունը քննություն է վարում Երևանի մի բնակչի ինքնասպանության փաստի առթիվ

22.10.2008, 14:07
Ոստիկանությունը քննություն է վարում Երևանի մի բնակչի ինքնասպանության փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ոստիկանության քննչական բաժինը քննություն է վարում երկուշաբթի մայրաքաղաքի մի բնակչի ինքնասպանության փաստի առթիվ։

Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրի, երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 11։30-ին 43-ամյա Վարդան Ավագյանն ինքնասպանություն է գործել Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկի 8-րդ հարկի պատշգամբից նետվելու միջոցով։

Ավագյանի կողմից թողնված երկտողում ասվում է. «Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրել։ «Գործի հանգամանքները պարզվում են», - նշվում է ամփոփագրում։-0--