Երևանի անկարգությունների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի լիազորությունները երկարացվել են չորս ամսով

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ չորս ամսով երկարացրել են Երևանի մարտի 1-2-ի իրադարձւոյթունների ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, հինգը դեմ են եղել, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Մինչև փետրվարի 25-ը հանձնաժողովի լիազորությունների երկարացման մասին առաջարկությունը նախօրեին ներկայացրել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
Սակայն ժամանակավոր հանձնաժողովի նախագահը նշել է, որ չնայած ողջ ամռան ընթացքում իրականացրած ակտիվ աշխատանքին, կառույցը չի կարող զեկույց ներկայացնել սահմանված ժամկետում։
«Մենք պատրաստ չենք զեկույց ներկայացնել, և այդ պատճառով խնդրում ենք մեզ լրացուցիչ ժամանակ տրամադրել։ Իհարկե, հանձնաժողովի լիազորությունների ժամկետի երկարացումը չի նշանակում, որ աշխատանքները ժամկետից շուտ ավարտելու դեպքում զեկույց չի ներկայացվի», - ասել է նա։
Նիկոյանը նաև խիստ կարևորել է մարտի 1-2-ի դեպքերի մասին փաստահավաք խմբի ստեղծումը՝ ասելով, որ դրա աշխատանքները կօգնեն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը։-0-