Երևանում կայացած ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստին 17 հարց քննարկվեց
Երևանում կայացած ԱՊՀ անդամ-երկրների անվտանգության մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների խորհրդի (ԱՄԽ) նիստի ընթացքում քննարկվեց 17 հարց, հայտնեց ԱՄԽ նախագահ, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Մեր աշխատանքային գրաֆիկն ու օրակարգը հագեցած է։ Մենք 17 հարց քննարկեցինք, որոցից համարյա յուրաքանչյուրը հակաահաբեկչական ուղղվածություն ունի։ Նախևառաջ, դա կապված է փոխգործակցության համակարգման և լավացման, ահաբեկչական գործողություններին դիմակայության արդյունավետության բարձրացման հետ, որոնք շոշափելի են ինչպես անմիջականորեն ԱՊՀ պետություններում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց Բորտնիկովը։
Ըստ նրա, հարցերը քննարկման էին դրվում նիստի մասնակիցների նախաձեռնությամբ։
«Այստեղ չկա որևէ կպչունություն ընդունվող որոշումների կամ քննարկման հանվող հարցերի առումով։ Դրանք, իրոք, այնքանով են արդիական, որքանով մենք տեսնում ենք այն սպառնալիքները, որոնք առկա են ներկա ժամանակում և այն խնդիրները, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր»,- նշեց ԱԴԾ ղեկավարը։ -0-