ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ամուր տեղ է զբաղեցրել Համագործակցության մարմինների կանոնադրական կառուցվածքում. ՀՀ նախագահ
21.10.2008,
19:06
ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ամուր տեղ է զբաղեցրել Համագործակցության մարմինների կանոնադրական կառուցվածքում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների խորհուրդը կայուն տեղ է զբաղեցրել Համագործակցության մարմինների կանոնադրական կառուցվածքում, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Երևանում անցկացվող ԱՄԽ (Անվտանգության մարմինների խորհուրդ) 25-րդ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։
«Այդ մարմնի գործունեությունը անհրաժեշտ է ԱՊՀ երկրների ընդհանուր անվտանգության, համագործակցության քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունության ապահովման համար»,- նշվում է ուղերձում։
Երկրի ղեկավարի խոսքերով, կարելի է վստահությամբ արձանագրել, որ անվտանգության մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների խորհուրդը ԱՊՀ ամենագործունյա և արդյունավետ մարմիններից է։
«Միջազգային ահաբեկչությունը, փողերի լվացումը, միջուկային նյութերի և թմրանյութերի տարածումը, կազմակերպված հանցավորությունն ու անօրինական միգրացիան՝ ահա մարտահրավերների և սպառնալիքների այն ոչ ամբողջական ցուցակը, որոնց դեմ պայքարում մենք պետք է գործի դնենք մեր համատեղ ջանքերն ու մեր ողջ ներուժը»,- նշեց ՀՀ նախագահը։ -0-