Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում է. Սերժ Սարգսյան

21.10.2008, 17:06
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում է. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում է. Սերժ Սարգսյան

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացող ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության բնույթ են կրում, երեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքները։

«Ինչպես միշտ, մեր զրույցը Ռուսաստանի նախագահի հետ անցավ բարեկամության և փոխըմբռնման ոգով, շատ բովանդակալից էր, անդրադարձ եղավ մեր հարաբերությունների գրեթե բոլոր ասպեկտներին։ Դրանց ամուր հիմքը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության պայմանագիրն է, ինչպես նաև այն նորմատիվ բազան, որը մենք ձգտում ենք մշտապես հարստացնել»,- ասաց նա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանը կարևորեց այն, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև այսօր ընթանում է աճման կարգով, և «հաստատված է մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես բոլոր ջանքերը գործադրել արտաքին քաղաքականության գործունեության համակարգմանը»։

Ըստ նրա, հանդիպման ընթացքում պատրասատակամություն արտահայտվեց նաև խթանել առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության հետագա բարձրացումը։

«Մենք մանրամասն ուսումնասիրեցինք երեկ ավարտված տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի արդյունքները։ Նիստի ուշադրության կենտրոնում էր մինչև 2010թ. տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը»,- ասաց նա։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն ընդգծեց, որ բավարարված է այսօրվա բանակցությունների արդյունքներից։

«Դրանք շարունակեցին բարձր մակարդակով երկկողմ հագեցած հանդիպումների բարի ավանդույթը և կրկին անգամ հաստատեցին մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը»,- ասաց նա։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բոլոր հայ գործընկերներին օրակարգի հարցերի կառուցողական քննարկման համար՝ Մեդվեդևը համոզմունք հայտնեց, որ «կայացած բանակցությունները կարևոր փուլ են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային գործընկերության ամրապնդման հարցում»։ -0-