Հայաստանն ու Ռուսաստանը պետք է խոսեն լայնամասշտաբ տնտեսական նախագծերի մասին. Սերժ Սարգսյան

Հայաստանի և Ռուսաստանի համար եկել է տնտեսական ոլորտի համարձակ և լայնամասշտաբ համատեղ նախագծերի մասին խոսելու ժամանակը, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այսօր մենք խոսեցինք այդ մասին Դմիտրի Անատոլևիչի հետ, մասնավորապես, նոր ատոմակայանի, երկաթուղու շինարարության և այլ նախագծերի մասին»,- ասաց նա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Սարգսյանն ընդգծեց, որ տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի, ըստ ամենայնի, կհասնի 1 միլիարդ ԱՄՆ դոլարի, կուտակած ներդրումների ծավալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, հանրապետությունում ռուսական կապիտալով գործող մոտ 1200 ձեռնարկությունները բավական տպավորիչ են, հատկապես Հայաստանի փոքր տնտեսության համար։
«Դրանք լուրջ թվեր են, բայց մենք միշտ պետք է ձգտենք, որ մեր քաղաքական հարաբերություններն ավելի բարձր լինեն»,- ասաց նա։
Միաժամանակ ՀՀ նախագահը նշեց, որ «մեր ներկա տնտեսական հարաբերությունները տպավորիչ են, սակայն միտում ունեն զիջելու քաղաքական կապերին»։
Այդ առումով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հավելեց, որ «մեր խնդիրն այդ միտումը հաղթահարելն է»։ -0-