Վայոց Ձորի մարզում ամփոփվել են եռանարդու առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վայոց Ձորի մարզում ամփոփվել են եռանարդու՝ այդ տարածքի համար առաջին առաջնության արդյունքները։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց եռանարդու գյուտարար Ներսես Ներսիսյանը, առաջնությանը մասնակցել է Վայոց Ձարի մարզում բնակվող 27 մարդ։
Ներսիսյանը հայտնեց, որ մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Աթեն Ադամյանը, երկրորդը՝ ինքը՝ ինքնատիպ խաղի գյուտարարը, իսկ երրորդ տեղին արժանացել է Մարտին Մկրտչյանը։
«Ամեն ամիս մենք փորձում ենք մրցույթներ ու առաջնություններ անցկացնել երկրի տարբեր մարզերում, ինչպես, օրինակ, վերջերս առաջնություն անցկացվեց Կոտայքի մարզում»,- ասաց Ներսիսյանը։
Ընդ որում, նա ավելացրեց, որ եռանարդին սկսում է ավելի ու ավելի շատ հետաքրքրել մարդկանց, իսկ այս մարզաձևի մրցույթի անցկացման սահմաններն ընդլայնվում են։
Այսպիսով, խաղի գյուտարարը մրցույթը նաև Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավեր է ստացել նեկենաս Լևոն Հայրապետյանից։
Նարդին հայերի ամենասիրելի խաղերից մեկն է, մասնավորպես տղամարդկանց շրջանում։
Վերջին ժամանակներում հասարակության շրջանում հատուկ հետաքրքրություն է առաջացրել եռանարդին։ «Եռանարդի» կոչվող նոր խաղի շնորհանդեսը Հայաստանում կայացել է 2007 թ.-ին։
Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանում անցկացվել է այդ խաղի արդեն երկրորդ ազգային առաջնությունը։ Ավանդական սև ու սպիտակ քարերից զատ, խաղում ավելացված են 15 կարմիր քարեր, բայց խաղի կանոններն անփոփոխ են։ --0--