Սոչիի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատները համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Գործնական համագործակցության համաձայնագիրը, որը կօգնի հայկական բիզնեսին երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել Սոչիում, ստորագրվել է Սոչիի քաղաքապետարանում ՀՀ և Սոչիի ԱԱՊ-ների միջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Սոչիի կողմից՝ քաղաքի ԱԱՊ ղեկավար Վադիմ Լևչենկոն։
«Հուսով ենք, որ տվյալ համաձայնագրի ստորագրումը ծանոթությունից կվերածվի փոխշահավետ պայմանագրերի»,- ասաց Լևչենկոն։
50 հայ ձեռներեցներից կազմված պատվիրակությունը Սոչի է ժամանել բիզնես-ֆորումի բացման և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման համար։
«Այսօրվա Սոչին մեծ, հեռանկարային ու զարգացող տնտեսություն է։ Սա ոչ միայն մեծ զբոսաշրջության տնտեսություն է, այլև մեծ օլիմպիական ու նախաօլիմպիական տնտեսություն։ Սոչիի ԱԱՊ-ի հետ այսօրվա համաձայնագիրը այս մեծ տնտեսական տարածության յուրացման առաջին քայլն է»,- է ասաց ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանը։
Հայ գործարարները Սոչի են բերել բնական քարերի արտադրության ոլորտի, շինությունների ինչպես ներքին հարդարման, այնպես էլ արտաքին հարդարման աշխատանքների նյութերի, փողոցների բարեկարգման և քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման իրենց առաջարկները, ինչպես նաև զբոսաշրջության բիզնես բնագավառի առաջարկներ։
Սոչիում, որտեղ ապրում են 110 ազգությունների ներկայացուցիչներ, հայկական սփյուռքն ամենամեծն է։ Հենց դա է պատճառը, որ Սոչիի գործարարները փորձում են կապ հաստատել ՀՀ ձեռնարկատերերի հետ։
Այս տարվա մայիսին Սոչի են ժամանել Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները՝ տեղի ուսանողներին առաջարկելով սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Բացի այդ դիտարկվում է Հայաստանի մայրաքաղաքն ու ռուսական Սոչի հանգստավայրը քույր-քաղաքներ համարելու հարցը։ --0--