ՀՀ խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը։
Հակոբյանի թեկնածությունը Ազգային ժողովի հերթական նիստում առաջարկեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։
Հակոբյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նրա գործունեությունը կուղղվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի սկզբունքների իրականացմանը։
«Հայաստանի Սահմանադրության համաձայն, երկիրը հռչակված է սոցիալական պետություն, այժմ ժամանակն է հստակ և հետևողականորեն իրականացնել սահմանադրական սկզբունքները»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա, սոցիալական հարցերի հանձնաժողովի գործունեությունն ուղղված կլինի գործազրկության, ժողովրդագրության, արտագաղթի խնդիրների լուծմանը։
Համաձայն 2005թ.-ին բարեփոխված ՀՀ Սահմանադրությանը, Ազգային ժողովում պետք է գործեին 12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներ՝ նախկին իննի փոխարեն։
Ներկայում, Սահմանադրությամբ և Ազգային ժողովի Կանոնակարգով նախատեսված բոլոր հանձնաժողովները ձևավորված են, ընտրված են դրանց նախագահները։ Սոցիալական հարցերի հանձնաժողովը վերջինն էր, որի նախագահի պաշտոնն առայսօր թափուր էր։ -0-