Գազի մուտքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է գազատարի վերանորոգման կապակցությամբ. ՀայՌուսգազարդ

20.10.2008, 14:50
Գազի մուտքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է գազատարի վերանորոգման կապակցությամբ. ՀայՌուսգազարդ
Գազի մուտքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է գազատարի վերանորոգման կապակցությամբ. ՀայՌուսգազարդ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակավորապես դադարեցվել է  ռուսական բնական գազի մուտքը Հայաստան` Վրաստանի տարածքով մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ և վերականգնողական  աշխատանքների պատճառով, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը։

«Հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից  ժամանակավորապես դադարեցվել է  բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է  Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական  աշխատանքներով»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «ՀայՌուսգազարդի» տրամադրած հաղորդագրությունում։

Ընկերությունից նշեցին, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացվում են  ձմռանը  անխափան և հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով:

«Գազամատակարարման ժամանակացվոր դադարեցումը չի ազդի բնակչության վրա, ներքին շուկայի պահանջները կբավարարվեն պահուստային ռեզերվների՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին»,- հայտնեցին մամուլի ծառայությունից՝ նշելով, որ «ՀայՌուսգազարդի» դիսպետչերական վարչության տվյալներով, վերանորոգման աշխատանքները կտևեն 2-3 օր։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997թ., նրա բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (69,94% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (26,23%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,82%)։ -0-