ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում Հայաստան կժամանի հոկտեմբերի 19-ին

17.10.2008, 18:42
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում Հայաստան կժամանի հոկտեմբերի 19-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում Հայաստան կժամանի հոկտեմբերի 19-ին

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը եռօրյա այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 19-ին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի Մհեր Շահգելդյանի, ԱԺ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

«ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ընթացքը և հեռանկարները»,- նշեցին ԱԳՆ-ից։

Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր» ՆԱՏՕ-ի և Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձևաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին:--0--