ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Իրան
17.10.2008,
17:28
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Իրան

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մոտ ժամանակներս կայցելի Իրան։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այցի մանրամասները քննարկվել են ուրբաթ Բաղդասարյանի և Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի հանդիպման ժամանակ:
«Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը և անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- նշեցին մամուլի ծառայությունից։
Փոխանցելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի ողջույնները՝ դեսպանը կարևորել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացումը:--0--