Թբիլիսիում հոկտեմբերի 27-28-ը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովների նիստին հարցերի լայն շրջանակ կքննարկվի

16.10.2008, 19:54

Հարցերի լայն շրջանակ կքննարկվի Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովների նիստին, որը կանցկացվի հոկտեմբերի 27-28-ը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է նիստի օրակարգը, որը ներառում է, մասնավորապես, մաքսային օրենսդրությանը, մաքսային ոլորտում համագործակցությանը, ճանապարհաշինությանը, տրանսպորտային փոխադրումների սակագներին, ինչպես նաև մշակույթին առնչվող հարցեր»,- հստակեցրեց նա հոկտեմբերի 9-15-ը հայկական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին։

Ընդ որում Սարգսյանն ավելացրեց, որ այդ նիստից հետո կներկայացվի նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասն հաշվետվությունը։-0-