Թուրքիան ձգտում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում. փորձագետ

16.10.2008, 18:59
Թուրքիան ձգտում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում. փորձագետ

Թուրքիան ձգտում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հարավային Կովկասը հնգօրյա պատերազմից հետո այլ կերպ է զարգանալու։ Վրաստանի պատերազմը կտրուկ շրջեց ողջ տարածաշրջանը, որն արդեն նույնը չի լինի։ Ինչպիսին կլինի այն, առայժմ դժվար է ասել»,- ասաց քաղաքապետը։

Իսկանդարյանի խոսքերով, մինչ պատերազմը Վրաստանը ներկայացվում էր որպես «ժողովրդավարության լուսատու», «ճանապարհ դեպի Եվրոպա», «ՆԱՏՕ-ի վաղվա անդամ», իսկ պատերազմից հետո այդ պատկերացումը փլուզվեց։

Նա ընդգծեց, որ Վրաստանի՝ որպես իր տարածքը վերահսկող պետության վերականգնումը, տարիներ կպահանջի, և այդ տարիների ընթացքում տարածաշրջանը նորովի կզարգանա։

«Հետևաբար, Ռուսաստանի և Թուրքիայի դերը նոր կլինի։ Եվ զարմանալի չէ, որ Թուրքիան, որպես խոշոր պետություն, ձդտում է ամրացնել իր դիրքերը Հարավային Կովկասում»,- ընդգծեց փորձագետը։ -0-