ՀՀ խորհրդարանի խոսնակը ընդդիմությանը կոչ է անում դադարեցնել անարդյունավետ հանրահավաքների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կոչ արեց հայ արմատական ընդդիմությանը դադարեցնել փողոցային անարդյունավետ հանրահավաքների անցկացումը։
«Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին դադարեցնել մայրաքաղաքի փողոցներում անարդյունավետ հրապարակային հանրահավաքների անցկացումը։ Ես պատրաստ եմ խորհրդարանում քննարկել յուրաքանչյուր կառուցողական առաջարկ՝ հրավիրելով բոլոր քաղաքական և հասարակական ուժերին»,- ասաց նա լրագրողներին։
Միաժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ չի կարող օգնել բոլոր քաղաքական ուժերին ընդգրկվել խորհրդարանի կազմում, քանի որ չունի նման իրավասություններ։
«Ես կոչ եմ անում բոլոր ցանկացողներին 2012 թվականին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և սեփական տեղը զբացեղնել Ազգային ժողովում»,- ընդգծեց Աբրահամյանը։ -0-