Ամերիաբանկն ամբողջովին տեղաբաշխել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» հայկական ընկերության առաջին թողարկման պարտատոմսերը՝ մոտ 3,3 մլն դոլար արժողությամբ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ամբողջովին տեղաբաշխել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» հայկական ընկերության առաջին թողարկման պարտատոմսերը՝ մոտ 1 մլրդ դրամ և 3,3 մլն դոլար արժողությամբ, տեղեկացրեց Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն, թողարկման երաշխավոր Անդրեյ Շինկևիչը։
Թողարկման ծավալը կազմել է 100 հազ. պարտատոմս, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 10 հազ. դրամ, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 11,5 տոկոս։
«Սա շատ հաջող տեղաբաշխում էր՝ չնայած շուկայում տիրող ֆինանսական իրավիճակին և միջազգային ֆինանսական ճգնաժամին», - ասաց Շինկևիչը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, տեղաբաշխման հայտ է ներկայացրել ավելի քան 40 ներդրող, այդ թվում նաև ինչպես մասնավոր անձինք, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնց թվում են ապահովագրական և ներդրումային ընկերություններ։
«Կորպորատիվ պարտատոմսերի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում Ամերիաբանկը ստեղծել է տեղաբաշխման շուկայական մեխանիզմ, որի դեպքում տեղաբաշխման արդյունքում ներդրողների կողմից առաջարկված եկամտաբերության մակարդակը կազմում էր 11-11,5 տոկոս», - ասաց Շինկևիչը։
Միաժամանակ նրա խոսքերով, բանկն առաջին անգամ ներդրումային մոտեցում է իրականացրել գովազդային և ուսուցողական արշավների իրականացման նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարել ներդրումների հետ։
Մասնավորապես, պատրաստվել էին վերլուծական նյութեր ներդրողների համար, կարգավորող փաստաթղթեր, տեղեկատվական հուշագիր՝ մանրակրկիտ ֆինանսական տեղեկատվությամբ պրոֆեսիոնալ ներդրողների համար և ուղեցույց ոչ պրոֆեսիոնալ ներդրողների համար։
Միաժամանակ Ամերիկաբանկի առևտային գործարքների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Շևչենկոն նշեց, որ պարտատոմսերի երկրորդական շուկայի ապահովման համար բանկը ձեռք է բերել սեփական պորտֆել՝ տեղաբաշխման մոտ 15 տոկոսի չափով, ինչը թույլ կտա ապահովել գնանշումը բորսայում։
«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներդրողներին 100 տոկոսանոց տեղաբաշխման համար, ինչը, նրա կարծիքով, հայկական շուկայում ընկերության բարձր վարկանիշի արդյունքն է։
Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊի» անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի ազդագիրը սեպտեմբերի 1-ին։ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊԻ» պարտատոմսերի բաց բաժանորդագրումը սկսվել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ին, տեղաբաշխումը ավարտվել է 2008 թ.-ի հոկտեմբերի 15-ին։-0-