ՀՀ վարչապետը հանդիպել է ANCA-ի ղեկավարության հետ

16.10.2008, 11:07
ՀՀ վարչապետը հանդիպել է ANCA-ի ղեկավարության հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է լոբբիստական խոշորագույն կազմակերպության՝ Հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America - ANCA) ղեկավարության հետ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։

Նրա խոսքերով, երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են ANCA-ի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի ու հայկական լոբբիի գործակցության ներկան ու հեռանկարները:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հայկական սփյուռքի ամենահեղինակավոր հասարակական կազմակերպություններից է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։-0-