Հայաստանը հետևողական կլինի ՀԱՊԿ-ի հետագա զարգացման և գործունեության ակտիվացման հարցում. ՀՀ նախագահ
15.10.2008,
18:55
Հայաստանը հետևողական կլինի ՀԱՊԿ-ի հետագա զարգացման և գործունեության ակտիվացման հարցում. ՀՀ նախագահ

Հայաստանը հետևողական կլինի ՀԱՊԿ-ի հետագա զարգացման և գործունեության ակտիվացման հարցում, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Կողմերն անդրադարձել են նաև Կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին: -0-