Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատման զեկույցի շնորհանդեսը

15.10.2008, 17:39
Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատման զեկույցի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատման զեկույցի շնորհանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից։

«Փաստաթղթում ամփոփված են «Բի-Բի-Սի» համաշխարհային ծառայության հիմնադրամի կողմից հուլիսի 14-18-ը անցկացված հնգօրյա հետազոտության արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում։

Զեկույցը կներկայացնեն «Բի-Բի-Սի» համաշխարհային ծառայության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մայքլ Ռանդալը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Արմեն Արզումանյանը։

Զեկույցում ներկայացվել են ՀՀՀ գործունեության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև գործնական առաջարկներ։

Զեկույցը պատրաստված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվերով հանրային հեռարձակողի զարգացմանը հետագա աջակցության նպատակով։ -0-