Դիլիջանում վերականգնվել է Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսներին նվիրված՝ Հարավային Կովկասում ամենամեծ հուշահամալիրը

Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված՝ Հարավային Կովկասում ամենամեծ հուշահամալիրը, որը գտնվում է Դիլիջանում, լիովին վերականգնվել է, տեղեկացրեց Դիլիջանի (Տավուշի մարզ) քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
«Այսօր հպարտությամբ կարելի է ասել, որ Հայրենական մեծ պատերազմում Հայրենիքի զոհված պաշտպաններին նվիրված՝ Հարավային Կովկասում ամենամեծ հուշահամալիրն ամբողջովին վերականգնվել է», - ասել է Սանթրոսյանը երեքշաբթի լրագրողներին՝ վերանորոգումից հետո համալիրի պաշտոնական բացման ժամանակ։
Վերականգնան միջոցառումները կազմակերպել են Դիլիջանի քաղաքապետարանը և Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության և աջակցության հիմնադրամի հետ համատեղ՝ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցներով։
Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Եվգենի Կոնիշևն իր հերթին նշել է, որ հուշահամալիրի վերականգնմանն ուղղված միջոցառումները այն բանի ապացույցն են, որ Հայրենիքի պաշտպանների նկատմամբ հայ և ռուս ժողովուրդների զգացմունքները չեն կարծրացել։
«Որքան ավելի են հեռանում այն ժամանակի իրադարձությունները, այնքան ավելի ամուր է դառնում մեր համերաշխությունն ու բարեկամությունը, այնքան ավելի բարձր է մեծ գործերի համար պատասխանատվության զգացումը», - նշել է Կոնիշևը։
Անցյալ տարի Դիլիջանում վերականգնվել է նաև Հայրենական մեծ պատերազմի 22 մասնակիցների (հայերի, ռուսների, ադրբեջանցիների, վրացիների և օսեթների) եղբայրական գերեզմանը, որոնք պատերազմի տարիներին մահացել են Դիլիջանի կայազորային հոսպիտալում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերի կորուստները հասել են 270 հազ. մարդու, ինչը կազմում է այն ժամանակ ԽՍՀՄ-ում բնակվող հայերի 11 տոկոսը։-0-