«Արմավիա» ընկերության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է հրահանգիչների սենյակը
15.10.2008,
13:21
«Արմավիա» ընկերության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է հրահանգիչների սենյակը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է հրահանգիչների սենյակը` 20 քմ մակերեսով, համակարգիչներն ու տնտեսական իրերը:
««Զվարթնոց» օդանավակայանին հարակից`«Արմավիա» ՓԲԸ-ի վարչական շենքում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18։23-ին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Համաձայն տեղեկատվության՝ Երևանից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, սակայն մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը հրդեհը մարվել է օդանավակայանի հրշեջ ծառայության ուժերով: Պատահարի պատճառները ճշտվում են։-0-