Հայաստանի և Իրանի միջև կստորագրվի շինարարության բնագավառում համագործակցության մասին հուշագիր

15.10.2008, 12:28
Հայաստանի և Իրանի միջև կստորագրվի շինարարության բնագավառում համագործակցության մասին հուշագիր

Հայաստանի և Իրանի քաղաքաշինության նախարարներ Վարդան Վարդանյանն ու Մոհամադ Սաիդի Կիան բնակարանաշինության և քաղաքաշինության բնագավառում համագործակցությանն առնչվող հուշագիր ստորագրելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի Նյու-Դելիում, որտեղ նախարարները մասնակցում էին Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինությանը նվիրված նախարարական համաժողովի բյուրոյի երկրորդ նիստին։

Վարդանյանը հանդիպել է նաև իր հնդիկ գործընկեր Կումար Սելջայի հետ։

Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնացել են նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ու ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ Վարդան Թորոսյանը։-0-