Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը թերահավատորեն է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը

14.10.2008, 13:32
Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը թերահավատորեն է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը
Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը թերահավատորեն է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը թերահավատորեն է վերաբերվում հայ-թուրքական հարաբերույթունների զարգացմանը, լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը։

«Մենք հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցներ չենք քանի դեռ լուծված չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», - ասաց նա։

Մանուկյանի խոսքերով, անհրաժեշտ է հասկանալ՝ պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան ճանաչել Ցեղասպանությունը և գոնե մասնակիորեն փոխհատուցել վնասը։ «Պատրա՞ստ է Թուրքիան հասկանալ Հրեաների Հոլոքոստի համար պատասխանատվություն վերցրած գերմանացու փիլիսոփայության և մարդկային արժանապատվության խորությունը», - ասաց նա։

Կուսակցության առաջնորդը նաև նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը, որոնք «հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցներ չեն»։

«Թուրքիան մնում է աշխարհը ողբերգություններով լցնող Ամերիկայի կամակատարն ու գործընկերը, և նրա հետ մերձեցումը չի համապատասխանում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հայկական քաղաքականությանը», - ավելացրել է նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևանում էր գտնվում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Այցի ընթացքում պետության ղեկավարները քննարկել են երկխոսության հաստատման հնարավորությունը:-0-