Ամենայն Հայոց կաթողիկոսը կօծի Բառնաուլի հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին Բառնաուլում կկատարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օծման արարողությունը, ասվում է Ալթայի երկրամասի ղեկավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
«Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ալթայի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Կարլինն ու երկրամասային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ», - նշվում է տեղեկատվության մեջ։
Նույն օրը երեկոյան Ալթայի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա բարեգործական համերգ՝ Հայաստանի և Ալթայի երկրամասի արտիստների մասնակցությամբ։-0-