Շախմատի օլիմպիական չեմպիոն, վաղամեռիկ Կարեն Ասրյանի մասին գիրք է հրատարակվել Երևանում

14.10.2008, 12:25
Շախմատի օլիմպիական չեմպիոն, վաղամեռիկ Կարեն Ասրյանի մասին գիրք է հրատարակվել Երևանում
Շախմատի օլիմպիական չեմպիոն, վաղամեռիկ Կարեն Ասրյանի մասին գիրք է հրատարակվել Երևանում

Շախմատի օլիմպիական չեմպիոն, 2008 թ.-ին 28 տարեկան հասակում մահացած Կարեն Ասրյանի մասին գիրք է հրատարակվել Երևանում, ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության  մեջ։

«Կարեն Ասրյան. անավարտ  պարտիա» գրքի հեղինակը Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանն է։ Գիրքը ծանոթացնում է ընթերցողներին գրոսմայստերի շախմատային կարիերային։

Գրքում ներկայացված են օլիմպիական չեմպիոնի խաղացած լավագույն 64 պարտիաները, բազմաթիվ լուսանկարներ, հայտնի շախմատիստների, պաշտոնական անձանց և Ասրյանի տաղանդի երկրպագուների կարծիքները։

Գիրքը նախատեսված է ընթերցողների և շախմատի սիրահարների լայն շրջանակի համար։

Կարեն Ասրյանը մահացել է հունիսի 9-ին 28 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Նա Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն էր, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Թուրինի Օլիմպիադայի հաղթող:

Մասնագետների խոսքերով, Ասրյանն աչքի էր ընկնում ստեղծագործական մտածողությամբ և իմաստուն խաղով։ Ինը տարեկանում նա դարձել էր 10 տարեկանների կատեգորիայում ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 13 տարեկանում նվաճել էր Հայաստանի՝ մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

Հունիսի 8-ին սկսված «Շախմատի հսկաներ» (Chess Giants) միջազգային մրցաշարը անվանակոչվել է Կարեն Ասրյանի անունով «Asryan Memorial». –0—