ՀՀ վարչապետը դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին

14.10.2008, 10:32
ՀՀ վարչապետը դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին
ՀՀ վարչապետը դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին

ՀՀ վարչապետը դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, այս մասին Սարգսյանը հայտարարել է անցյալ շաբաթ օրը՝ Համաշխարհային բանկի հոլլանդական խմբի գործադիր տնօրեն Հերման Վայֆելսի հետ հանդիպման ընթացքում։

«ՀՀ վարչապետն ընդգծել է, որ կտրականապես դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին, քանի որ պատկերը խեղաթյուրված է լինում, երբ հաշվի չեն առնվում տարածաշրջանի բոլոր երկրների շահերը», - նշել է Մնացականյանը։

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել ցանկացած տարածաշրջանային ծրագրի:-0-