Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՊՆԽ նիստին
13.10.2008,
18:24
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՊՆԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ԱՊՀ պաշտպանության նախարարները կամփոփեն ԱՊՀ կանոնադրական մարմինների` 2008թ. գործունեության արդյունքները, ինչպես նաև կստորագրեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2009թ.-ի պլանը: -0-