Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժել է երկու մարդ

13.10.2008, 15:35
Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ է տուժել Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ։ Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել և շրջվել «ԱՍՊ» ՍՊԸ-ին պատկանող «HOVO» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաները:

Դեպքի հետևանքով մենքենաներից մեկի վարորդը` 26-ամյա Գրիգոր Խաչատրյանը, թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս  է գրվել:

Մյուս մեքենայի վարորդը՝ 30-ամյա Միհրան Խաչիկյանը, փրկարարների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: -0-