Երևանի Ռուսական դրամատիկական թատրոնի մի շարք դերասանների շնորհվեց «Հայաստանի վաստակավոր արտիստի» կոչում
13.10.2008,
14:55
Երևանի Ռուսական դրամատիկական թատրոնի մի շարք դերասանների շնորհվեց «Հայաստանի վաստակավոր արտիստի» կոչում
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտոմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանին և նույն թատրոնի դերասան Արման Ղազարյանին Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին, հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, պատվավոր կոչումը դերասաններին է շնորհվել Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ -0-