ԱՊՀ երկրների գրողների և թարգմանիչների կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Հայաստանում

13.10.2008, 10:41
ԱՊՀ երկրների գրողների և թարգմանիչների կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Հայաստանում
ԱՊՀ երկրների գրողների և թարգմանիչների կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Հայաստանում

ԱՊՀ երկրների գրողների և թարգմանիչների կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Հայաստանում՝ շաբաթ օրը Երևանում բացված «Թարգմանություն. լեզու և մշակույթ» ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների և հրատարակիչների երկրորդ համաժողովի շրջանակներում, տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

 «Կայքի շնորհանդեսը թարգմանիչների համաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն է», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Պողոսյանը։

Նրա կարծիքով, կայքը կդառնա տարբեր գրականությունների յուրատեսակ մի խաչմերուկ, ինչպես նաև վիրտուալ տարածություն՝ ինչպես գրողների, այնպես էլ թարգմանիչների ինտերակտիվ շփման համար։

 «Կայքի շնորհիվ գրողը հեշտությամբ կկարողանա թարգմանիչ գտնել իր ստեղծագործությունների համար», - ավելացրել է նա։

Կայքի ստեղծումն ողջունել է նաև Ռուս գրողների միության նախագահ Սվետլանա Վասիլևան։

 «Սա եզակի և հանճարեղ գաղափար է։ Հայաստանը այս հարցում ժողովուրդների միջև միջնորդի դեր է խաղում», - ասել է նա։ Նրա կարծիքով, Հայաստանը դառնում է մշակույթների ինքնատիպ կենտրոն, մասնավորապես, գրականության ոլորտում։

Համաժողովին, որը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը, մասնակցում են շուրջ 150 թարգմանիչներ, գրողներ, հրատարակիչներ, բուհերի ներկայացուցիչներ և գրական-գեղարվեստական ամսագրերի գլխավոր խմբագրեր՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովիայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից։

Համաժողովի կազմակերպիչներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն ու Հայաստանի մշակույթի նախարարությունը։

ԱՊՀ և Բալթյան երկրների Թարգմանիչների առաջին համաժողովն անցկացվել է 2007 թ.-ի հոկտեմբերին Երևանում։-0-