Աղաթթվի արտահոսք է տեղի ունեցել ՀԱԷԿ-ի հարակից տարածքում

10.10.2008, 11:48
Աղաթթվի արտահոսք է տեղի  ունեցել ՀԱԷԿ-ի հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 9-ին տեղեկություն է ստացվել, որ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել աղաթթվի արտահոսք, մասնագետները հավաստիացնում են, որ բնապահպանական խնդիր առաջանալ չի կարող, ուրբաթ «Նովոոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։

Ծառայության տվյոլներով, թափվել է բեռնատար ավտոմեքենայով ՀԱԷԿ ներմուծվող հեղուկ աղաթթվի մնացորդը (մոտ 200-250 լ):

Համաձայն դեպքի վայրում գտնվող՝ Արմավիրի մարզային բնապահպանական եւ հակահամաճարակային ծառա¬յությունների մասնագետների նախնական եզրակացության` թափված աղաթթվի քանակությունը եղել է փոքր, հետեւաբար բնապահպանական խնդիր առաջանալ չի կարող:

Դեպքի վարույթով զբաղվում է Մեծամոր քաղաքի ոստիկանության բաժինը:-0-