Թուրքիայի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը կխթանի տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը կարող է գործարկվել և արդյունավետ ենթակառուցվածք դառնալ ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանայաին տրանսպորտային համակարգի զարգացման համար, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
«Սեպտեմբերի 6-ի տվյալներով Հայաստանը կարող է գնացքներ ընդունել երկաթուղային այս ճյուղով»,- հինգշաբթի Փոստի միջազգային օրվան նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացմանը լրագրողներին ասաց նախարարը։
Ընդ որում նախարարը նշեց, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հարցն այսօրվա դրությամբ չի քննարկվում։
«Սակայն ես կարծում եմ, որ առկա տրանսպորտային ենթակառուցվածքը երկար ժամանակ չի կարող պարապ մնալ»,- ընդգծեց Սարգսյանը։
Հայաստանը Թուրքիային միացնող Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղը սարքին վիճակում է, սակայն չի գործում 1993 թվականից, երբ պաշտոնապես փակվեց հայ-թուրքական սահմանը։-0-