Հայաստանի մանկապարտեզների սնունդը չի համապատասխանում սանիտարական պահանջներին. Պետտեսչություն

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների սնունդը չի համապատասխանում անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջնեին, հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
«Այս տարվա սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին մենք վերջին 20-25 տարիների ընթացքում առաջին անգամ ստուգումներ անկացրեցինք դպրոցներում և մանկապարտեզներում, և պարզվեց, որ այս ոլորտում իրավիճակը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում, ու այստեղ շատ անելիքներ կան»,- ասաց նա։
Բաղյանը նշեց, որ տեսչության աշխատակիցների կողմից տարված աշխատանքներից հետո տարաբնույթ թերություններ բացահայտվեցին, և որոշում կայացվեց բոլոր դպրոցերի տնօրեններին և հանրային սնունդ ապահովող կազմակերպություններին մեկ ամիս ժամանակ տալ առկա բացթողումները վերացնելու համար։
Նրա խոսքերով, նոյեմբերին Տեսչությունը կվերսկսի ստուգումները։ «Ես խոնարհվում եմ մանկապարտեզների վարիչների և դպրոցների տնօրենների, ուսուցիչների և դաստիարակների առջև, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ գործ ունեն աճող սերնդի հետ։ Վաղը-մյուս օրը մեր երեխաները դպրոցում կամ մանկապարտեզում կարող են թունավորվել և տարբեր հիվանդություններ ձեռք բերել, այդ պատճառով գործընթացը պետք է գտնվի վերահսկողության տակ,- ասաց Տեսչության ղեկավարը։---0-