ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարության մամուլի ասուլիսը

08.10.2008, 12:45

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի հոկտեմբերի 9-ին, ժամը 10։00-ին  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի թեման է՝ 2008-2009 թ.թ. Մրցունակության համաշխարհային զեկույցի (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի մրցունակության գնահատականը 134 երկրների շարքում:  

Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչու է Հայաստանի մրցակցային դիրքը փոփոխվել նախորդ տարվա համեմատ և թե ինչպես են անդրադարձել նախորդ և այս տարվա կարևորագույն իրադարձությունները Հայաստանի միջազգային մրցակցային վարկանիշի վրա: Կներկայացվեն նաև, թե ինչ փոփոխություն են կրել մրցունակության համաթվի բաղկացուցիչ գործոնները, մասնավորապես մակրոտնտեսական կայունությունը, նորարարական գործունեությունը, և թե որոնք են Հայաստանում գործարարությանը առավելագույնս խոչընդոտող գործոնները:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ) մրցունակության գլոբալ ցանցի գործընկեր։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։