ՀՀ նախագահը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը

07.10.2008, 18:01
ՀՀ նախագահը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը երեքշաբթի աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քաղաքապետը Հանրապետության նախագահին տեղեկատվություն է ներկայացրել այս տարվա համար նախատեսված աշխատանքների ընթացքի մասին՝ մասնավորապես անդրադառնալով ճանապարհային և բնակարանաշինական ծրագրերին:

Հանրապետության նախագահն այս տարվա համար առաջնային խնդիր է համարել վերելակային համակարգի վերականգնման աշխատանքների ավարտումը:

Անդրադարձ է եղել նաև իրացման գոտիներին, որտեղ ներկայում աշխատանքներ են ընթանում:

Կարևորագույն հարց համարելով 2009թ. կապիտալ ներդրումների ծրագրերը, Սերժ Սարգսյանը քաղաքային իշխանությունների առջև խնդիր է դրել` ապահովել առնվազը 2008թ-ին կատարված աշխատանքների ծավալներին համաչափ ներդրումներ ու կապիտալ ծախսեր:  -0-