ARMENIA EXPO 2008 առևտրա-արդյունաբերական ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 14-17-ը Երևանում

07.10.2008, 14:08
ARMENIA EXPO 2008 առևտրա-արդյունաբերական ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 14-17-ը Երևանում
ARMENIA EXPO 2008 առևտրա-արդյունաբերական ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 14-17-ը Երևանում

«ARMENIA EXPO 2008» ութերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական միջազգային էքսպո-ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 14-17-ը Երևանում, տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ LOGOS Expo Center-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը։

««ARMENIA EXPO 2008-ը» տարածաշրջանի խոշորագույն ցուցահանդեսային միջոցառումներից է», - ասաց Ստեփանյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ֆորումի հիմնական նպատակներն ու խնդիրները իրացման նոր շուկաների և նոր գործարար գործընկերների որոնումն է, Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացումը։

Ստեփանյանը նշեց, որ այս տարի ֆորումն ընդգրկում է վեց զուգահեռ ցուցահանդեսներ հետևյալ ոլորտներում՝ «Արդյունաբերական Հայաստան ЕХРО 2008», «Շին ЕХРО 2008», «Սնունդ և ըմպելիք ЕХРО 2008», «Տրանս ЕХРО 2008», «Կոմպ ЕХРО 2008», «Պոլիգրաֆիա։ Հրատարակչություն։ Գովազդ ЕХРО 2008»։

Նրա խոսքերով, «Դինամո» մարզահամալիրի տարածքում անցկացվող ֆորումին անկնալվում է 100-120 ընկերությունների մասնակցություն։

«Մասնակից կազմակերպությունների թիվը կարող էր ավելի շատ լիներ, սակայն ցուցահանդեսային սահմանափակ տարածքը մեզ հնարավորություն չի տալիս ավելի շատ մասնակիցներ ներգրավել», - ասաց նա՝ ավելացնելով, որ նախորդ ֆորումներին միջինը ներկայացվում էր 130-160 կազմակերպությունների արտադրանք։

Պատասխանելով այս առնչությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Ստեփանյանը նշեց, որ եթե անցած երկու տարվա ընթացքում ֆորումն անցկացվում էր Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի տարածքում, ապա այս տարի ՄՀՀ-ի ղեկավարությունը ֆորումի կազմակերպիչներին ցուցահանդեսի համար տարածք չի տրամադրել։

Միաժամանակ գործադիր տնօրենն ավելացրեց, որ նախորդ ցուցահանդեսների 8-15 երկրների մասնակիցները Հայաստանում գտել են լուրջ գործընկերներ, կնքել են բիզնես-պայմանագրեր, հանրապետությունում բացել են իրենց ընկերությունների ներկայացուցչությունները և մինչ այժմ հաջողությամբ աշխատում են Հայաստանում։

«ARMENIA EXPO 2008» ֆորումին պաշտոնական աջակցություն են ցուցաբերում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԱԳՆ-ն և Գործատուների (Արդյունաբերողների և ձեռներեցների) միությունը։

Ֆորումին մասնակցելու են տեղական և օտարերկրյա արդյունաբերական և կոմերցիոն կազմակերպություններ, ընկերություններ և ասոցիացիաներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից և Գերմանիայից։

Առաջին նմանատիպ տարածաշրջանային էքսպո-ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր 2001-ին։

ARMENIA EXPO Center-ը Հայաստանում գործում է 1999-ից։ Նրա կազմակերպած ցուցահանդեսներին այս տարիների ընթացքում մասնակցել է Հայաստանի և արտերկրի 1000 կազմակերպություն, իսկ այցելուների թիվը հասել է 60 հազարի։

Տարեկան LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։ --0—