Հայաստանը ձմեռային ժամանակի կանցնի հոկտեմբերի 25-26-ի գիշերը
07.10.2008,
10:26
Հայաստանը ձմեռային ժամանակի կանցնի հոկտեմբերի 25-26-ի գիշերը

Հայաստանը ձմեռային ժամանակի կանցնի հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
«Շաբաթ լույս կիրակի գիշերը ժամը 3։00-ին ՀՀ տարածքում ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ ետ», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։
Հայաստանը ձմեռային ժամանակի է անցնում «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն։-0-