ՀՀ կառավարության հավակնոտ և համարձակ ծրագրերի հասցեին քննադատությունը անհիմն է. վարչապետ

06.10.2008, 11:30
ՀՀ կառավարության հավակնոտ և համարձակ ծրագրերի հասցեին քննադատությունը անհիմն է. վարչապետ
ՀՀ կառավարության հավակնոտ և համարձակ ծրագրերի հասցեին քննադատությունը անհիմն է. վարչապետ

ՀՀ կառավարության հավակնոտ և համարձակ ծրագրերի հասցեին քննադատությունը անհիմն է, շաբաթ օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայկական տեխնոլոգիաների երկրորդ գլոբալ կոնգրեսի ArmTech (Armenian Technology Congress)  բացման ժամանակ։

Վարչապետի խոսքերով, ՀՀ կառավարությունը մշակել է բավականին հավակնոնտ ծրագրեր և իր առջև համարձակ նպատակներ է դրել, ինչի համար նրան հաճախ քննադատում են՝ ասելով, որ նման նպատակների ձևավորումը իրականությունից կտրված է, որ Հայաստանը չունի համապատասխան ներուժ և հնարավորություններ՝ նման նպատակների հասնելու համար։

«Մենք համաձայն չենք նման մեղադրանքների հետ, ինչի վառ ապացույցն է երեկ բացված DigiTec-2008 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը և այն կարևոր հանգամանքը, որ երկու տարվա ընթացքում այս բնագավառում ներգրավված ընկերությունների թիվն ավելացել է, աճում են ներդրումները, ինչպես նաև ընկերության կողմից առաջարկվող ապրանքները և դրանց հաճախորդների թիվը, որոնք օգտվում են այդ ծառայություններից», - ասել է Սարգսյանը։

Վարչապետը նշել է հստակ խնդիրների ձևակերպման անհրաժեշտությունը, որոնք պետք է լուծի կառավարությունը, մասնավորապես, բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների իրագործմանն ուղղված ծրագրերը՝ հաշվի առնելով ապրանքներն ու որոշումները, որոնք առաջարկվում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կողմից։-0-