Հայաստանի արդարադատության խորհուրդը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար
03.10.2008,
17:01
Հայաստանի արդարադատության խորհուրդը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 2-ի նիստի ժամանակ միաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնի համար։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնը թափուր էր պալատի նախկին նախագահ Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելուց հետո։ --0--