Երևանում բացվել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների DigiTec-2008 ցուցահանդեսը
Երևանում բացվել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների DigiTec-2008 չորրորդ ամենամյա ցուցահանդեսը։
Հանդես գալով բացման արարողության ժամանակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների ներդրումը հանրապետության կառավարության կողմից առաջնահերթություն է հայտարարված։
«Նման հրապարակային միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, որտեղ բոլոր ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նվաճումները, հաճախորդների աճը, պատվիրատուներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս»,- ասաց Սարգսյանը։
Վարչապետը նշեց, որ զգալիորեն աճել է ներկայացված ընկերությունների թիվը, ինչպես նաև ծառայությունների և արտադրանքի շրջանակը, որոնք ստեղծվել են ՏՏ ոլորտում։
Վարչապետը կարևորել է ցուցահանդեսին այն ընկերությունների մասնակցությանը, որոնք գործիքներ ու ծրագրեր են առաջարկում կրթական հաստատությունների համար, այդ թվում՝ թեստավորման համար նախատեսված գործիքներ ու սարքավորումներ, որոնց ներդրումը Հայաստանի բուհերում կբարձրացներ կրթության որակը։
«Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացմանն այլընտրանք չունի։ Կարևոր է, որպեսզի Հայաստանի բոլոր դպրոցները միավորվեն միացյալ էլեկտրոնային ցանցում, իսկ կրթության որակը բարելավվեր»,- ասասց Սարգսյանը։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ 2-3 տարի անց ՏՏ ոլորտում անհրաժեշտ ներդրումային մթնոլորտ կձևավորվի, իսկ միջոցառումների կառավարական ծրագիրը բեկումնային զարգացում կապահովի։
DigiTec-2008-ին մասնակցում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող մոտ 50 ընկերություն, այդ թվում՝ Cornet.am, Smart Systems, ADC, National Instruments, Unicomp, Virage Logic, Microsoft RA, Synergy, Apple Centre, Paradigma Armenia, Firm Alpha, Sourcio, Spyur, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «Մոսկովսկի տելեպորտ», Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Industrial Technologies Co, Media Style, Tell Cell, KPMG, YSEU։
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչությունը, իսկ հովանավորը՝ Virage Logic ընկերությունը։
Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է MediaStyle-ը, ինչպես նաև «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը, «Առկա» տեղեկատվական գործակալությունը, «Պանորամա» տեղեկատվական պորտալը, «Շանթ», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները, «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «Դելովոյ էքսպրեսս», «Իրավունք de facto», «Հայաստանի Հանրապետություն», «168 ժամ» թերթերը։-0-