Ռուսաստանին օգտակար է արտերկրում հայրենակիցների հետ աշխատելու հայերի փորձը. Լավրով
03.10.2008,
13:38
Ռուսաստանին օգտակար է արտերկրում հայրենակիցների հետ աշխատելու հայերի փորձը. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ Ռուսաստանի համար կարող է օգտակար լինել արտերկրում հայրենակիցների հետ աշխատելու Հայաստանի ունեցած փորձը։
«Մենք կարևորում ենք մեր հայ բարեկամների՝ արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքի բազմամյա փորձը։ Դուք գիտեք, թե ինչ ուշադրություն է Ռուսաստանում տրվում այս հարցին։ Մենք ստեղծել ենք ԱՊՀ և արտերկրում բնակվող հայրենակիցների գործերով գործակալություն, և հայ բարեկամների կուտակած փորձն, իհարկե, մեզ շատ անհրաժեշտ է»,- հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը լրագրողներին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումնից հետո։ -0-